Հուլիսի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր առմամբ 750 դեպք, որոնցից 272-ը որակվել են որպես արտակարգ:
1. Դեպքերի վիճակագրություն ըստ տեսակների
Հրդեհներ և կենցաղային պատահարներ
Հրդեհ: 170 դեպք
Կենցաղային կանչ: 188 դեպք
Հրդեհի ծագման սպառնալիք: 51 դեպք
Հրդեհի կեղծ կանչ: 36 դեպք
Տրանսպորտային և ճանապարհային պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ): 63 դեպք
Տրանսպորտային միջոցների արգելափակում (եղանակային և այլ գործոններով): 53 դեպք
Բնական աղետներ և եղանակային երևույթներ
Ուժեղ քամի: 5 դեպք
Քարաթափում: 5 դեպք
Տեղատարափ անձրև: 4 դեպք
Կարկուտ: 1 դեպք
Կայծակ: 1 դեպք
Երկրաշարժ: 1 դեպք
Ջրային պատահարներ
Ջրային հաղորդակցման ուղիներում պատահար: 6 դեպք
Ջրահեղձում: 2 դեպք
Կենսաբանական և բնապահպանական վտանգներ
Օձի հայտնաբերում: 51 դեպք
Թունավորում: 5 դեպք
Վայրի կենդանիների հարձակում: 2 դեպք
Այլ արտակարգ և հատուկ պատահարներ
Ինքնասպանության փորձ: 11 դեպք
Կեղծ ահազանգ: 11 դեպք
Փլուզում: 4 դեպք
Որոնողափրկարարական աշխատանք: 3 դեպք
Դժբախտ պատահար: 3 դեպք
Կենսաապահովման կոմունալ համակարգերում վթար: 2 դեպք
Զինամթերքի հայտնաբերում: 1 դեպք
Այլ դեպքեր: 124 դեպք

