Փետրվարի 26-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Փաշինյանը՝ ռուսական ռազմական ներկայության մասին
Լեհաստանում հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը կամ ռուս սահմանապահների վերահսկողության ներքո էր, կամ այնտեղ առկա էր ռուսական ներկայություն, այդ թվում՝ Երևանի միջազգային օդանավակայանում։ Այժմ, նրա խոսքով, բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանը չունի ծրագրեր կամ մտահոգություններ ռուսական ռազմաբազայի ներկայության վերաբերյալ և շարունակում է մնալ Ռուսաստանի սերտ գործընկերը։
Արաղչին՝ Խամենեիի հնարավոր սպանության մասին
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե նույնիսկ Իսլամական Հանրապետության առաջնորդը սպանվի, համակարգը կշարունակի գործել սահմանված ընթացակարգերով։ Նրա խոսքով՝ համակարգը կախված չէ անհատներից և ունի ժողովրդի աջակցությունը։
Ջրամատակարարման ժամանակացույցը չի փոխվի
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ «Վեոլիա Ջուր»-ի կողմից հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը կասեցվել է։ Մայիսից նախատեսված սահմանափակումները չեն գործի, և փոփոխություն չի լինի։
Կրակոցներ Կուբայի ջրերում
ԱՄՆ դրոշի տակ գտնվող մոտորանավակը ներխուժել է Կուբայի ջրեր և կրակ բացել։ Պատասխան կրակով կուբացի սահմանապահները ոչնչացրել են նավում գտնվող չորս անձանց։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ միջադեպը ԱՄՆ կառավարության կազմակերպած գործողություն չէ։
Թրամփ–Զելենսկի հեռախոսազրույց
Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Axios-ի՝ զրույցը տևել է մոտ 30 րոպե և գնահատվել է դրական։ Զելենսկին հայտնել է, որ միայն ԱՄՆ նախագահը կարող է ազդել Պուտինի վրա՝ պատերազմի դադարեցման հարցում։
Պեսկովը՝ Ուկրաինային միջուկային զենքի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եվրոպական հնարավոր ծրագրերը Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու վերաբերյալ անվանել է «բացարձակ խելագարություն»։
Ադրբեջանը չի մասնակցի գագաթնաժողովին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Զելենսկին՝ Ռուսաստանի օկուպացիայի մասին
Fox News-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և երկրի գոյատևումը հաղթանակ է։
Ժնևում շարունակվում են իրանա-ամերիկյան բանակցությունները
Այսօր Ժնևում շարունակվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը։ Մարկո Ռուբիոն հույս է հայտնել առաջընթացի վերաբերյալ։
Եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցում
Կառավարությունը պարզեցրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման կարգը։ Ընտանիքի անդամներից ստացվող որոշ եկամուտներ այլևս չեն ենթարկվի հայտարարագրման։
Գազաբալոնների ստուգման խստացում
Կառավարության որոշմամբ՝ ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման գործընթացը կտեսաձայնագրվի և ձայնագրությունները կպահպանվեն առնվազն կես տարի։
Փաշինյանը 2025-ը պատմական տարի է համարել
Վարչապետը նշել է, որ 2025 թվականին առաջին անգամ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել՝ դա գնահատելով խաղաղության օրակարգի արդյունք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին