Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա դրությամբ զգալիորեն աճել են, բացառություն է կազմել միայն բրիտանական ինդեքսը։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախառն Stoxx Europe 600 ինդեքսն աճել է 0,45%-ով՝ հասնելով 652,09 կետի։
Բրիտանական FTSE 100-ը կորցրել է 0,1%։ Գերմանական DAX-ն աճել է 1,45%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 1,22%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 1,34%-ով, իսպանական IBEX 35-ը՝ 1,01%-ով։
Շուկաներում տրամադրությունների բարելավմանը և ներդրողների ռիսկի հանդեպ հակվածության աճին նպաստել են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հույսերը։
Stoxx 600 ինդեքսի բաղադրիչների շարքում աճի առաջատարը գերմանական Hensoldt-ն է (+8,3%)։ Զգալիորեն աճել են նաև պաշտպանական ոլորտի այլ կապալառուների բաժնետոմսերի գները՝ Thales՝ 3,2%-ով, Rheinmetall՝ 3,1%-ով, Rolls-Royce՝ 2,7%-ով, BAE Systems՝ 2,3%-ով։
Շվեյցարական քիմիական Clariant ընկերության բաժնետոմսերը (որը դեռ ուրբաթ հրապարակել էր ուժեղ եռամսյակային հաշվետվություն) թանկացել են 7%-ով։
Siemens Healthineers-ի բաժնետոմսերը թանկացել են 6,1%-ով։ Բժշկական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերությունը բարելավել է մաքուր շահույթի տարեկան կանխատեսումը։
Բելգիական ապահովագրող Ageas-ի շուկայական արժեքն աճել է 2,2%-ով այն հաղորդագրություններից հետո, որ մալայզիական Maybank-ը նրանից 1,2 մլրդ դոլարով կգնի ապահովագրական Etiqa-ի մայր ընկերությունում ունեցած 31% բաժնեմասը։
easyJet-ի կապիտալիզացիան աճել է 2%-ով։ Բրիտանական ավիաընկերությունը մինչև օգոստոսի 7-ը երկարաձգել է ժամկետը, որի ընթացքում ամերիկյան Castlelake LP-ն պետք է որոշում կայացնի դրա գնման առաջարկի վերաբերյալ։
Նավթի գների անկման ֆոնին՝ Ryanair և Lufthansa ավիափոխադրողների բաժնետոմսերի արժեքն աճել է 2,2%-ով, իսկ TUI AG տուրօպերատորինը՝ 3,2%-ով։
Միաժամանակ նավթային ընկերությունները առևտուրն ավարտել են առանց միասնական դինամիկայի։ BP Plc-ի գնանշումները նվազել են 0,1%-ով, Eni-ինը՝ 1,2%-ով, Equinor-ինը՝ 1,4%-ով, Shell-ինը՝ աճել 0,2%-ով, TotalEnergies-ինը՝ պակաս, քան 0,1%-ով։
Դրական դինամիկա են ցույց տվել նաև ավտոարտադրողները՝ Renault (+4,4%), Mercedes-Benz Group (+2,6%), Volkswagen (+2,2%) և BMW AG (+1,3%)։
Համախառն ինդեքսում, ինչպես նաև բրիտանական FTSE 100-ում, ամենամեծ կորուստները կրել է դեղագործական AstraZeneca Plc ընկերությունը, որի կապիտալիզացիան կրճատվել է 9%-ով այն տեղեկության ֆոնին, որ այն ուսումնասիրում է ամերիկյան Bristol Myers Squibb-ի հետ միավորման հնարավորությունը։
Ipsen-ի բաժնետոմսերը գնի մեջ ընկել են 8,4%-ով, Swedish Orphan Biovitrum-ինը՝ 7,4%-ով, IG Group Holdings-ինը՝ 6,1%-ով, Teleperformance-ինը՝ 5,9%-ով։

