ABNews

Հայաստանը դարձել է վարձակալության ամենաթանկ և դեֆիցիտային շուկան տարածաշրջանում․ Euronews

Լուրեր | 2026/10/14 13:50

Հայաստանը դարձել է վարձակալության ամենաթանկ և դեֆիցիտային շուկան տարածաշրջանում․ Euronews

Euronews-ի հաղորդմամբ՝ ռուսաստանցիների և զորահավաքից խուսափող հայերի ներհոսքի պատճառով Հայաստանում ձևավորվել է բնակարանների վարձակալության ամենաթանկ և դեֆիցիտային շուկան։ Վրաստանում և Հայաստանում ամռանը վարձակալության գների տարեկան աճը կազմել է 20–30%։

Ինչու է դա կարևոր. Բարձր պահանջարկը, կադաստրում վարձակալության պայմանագրերի պարտադիր գրանցումն ու 10% հարկի ներառումը, ինչպես նաև անշարժ գույքի գների շարունակական աճը (օգոստոսին Երևանում բնակարանների գներն աճել են 23.5%-ով) էականորեն փոխել են տեղական անշարժ գույքի շուկայի պատկերը:

Շուկայի հիմնական ցուցանիշներն ու միտումները.

  • Վարձավճարներ. Երևանում երկսենյականոց բնակարանի ամսական վարձակալությունն այս օրերին կազմում է 800–900 եվրո։ Միևնույն ժամանակ, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմում է 320,763 դրամ (~790 եվրո), թեև ՏՏ և ֆինանսների ոլորտներում այն զգալիորեն բարձր է։

  • Կադաստրային տվյալներ (օգոստոս 2026). Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն ամսական կտրվածով աճել են 2.9%-ով, իսկ տարեկան կտրվածով՝ 23.5%-ով։

  • Օտարերկրյա գնորդներ. Օգոստոսին օտարերկրացիները կատարել են անշարժ գույքի առքուվաճառքի 506 գործարք (ընդհանուրի 7.6%-ը), որոնց 72%-ը բաժին է ընկնում ՌԴ քաղաքացիներին։ Գնումների 70.2%-ը կատարվել է Երևանում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը