Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր
Լուրեր |
Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Project Management Awards 2025 միջոցառումը, որի հատուկ հյուրն է PMI-ի նախագահ Պիեր Լե Մանը։
Հայաստանում Նախագծերի կառավարման մրցանակաբաշխությունը այս տարի կանցկացվի դեկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
«Նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025»-ը կազմակերպվել է PMI Հայաստանի կողմից։ Միջոցառման հատուկ հյուրն է PMI-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը։
Միջոցառման նպատակն է միավորել նախագծերի կառավարման ոլորտի մասնագետներին և մրցանակ շնորհել տարվա լավագույն Նախագծի Ղեկավարներից մի քանիսին։
4 անվանակարգերն են՝
Տարվա Նախագծի Ղեկավար (Project Manager of the Year)
Նախագծի Ղեկավար՝ նորարարություն (Project Manager for Innovation)
Նախագծի Ղեկավար՝ սոցիալական ազդեցություն (Project Manager for Social Impact)
Նախագծի Ղեկավար՝ կայունություն (Project Manager for Sustainability)
Մրցանակաբաշխության ժյուրիի անդամներից է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։
Evocabank-ը հանդիսանում է Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկերը։
Բանկը մշտապես խթանում է PMI-ի զարգացումը Հայաստանում, հովանավորելով նախորդ տարի իրենց կողմից կազմակերպված ոլորտի ամենամեծ կոնֆերանսն ու գրքի շնորհանդեսը։
Եթե ցանկանում եք ներկա գտնվել մրցանակաբաշխությանը և ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ, կարող եք ձեռք բերել տոմսերը հետևյալ հղումով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով