ABNews

Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռшզմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը․ Պուտին

Լուրեր | 2026/09/02 11:14

Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռшզմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը․ Պուտին

Ռուսաստանը Հայաստանից, որտեղ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան, կհեռանա թեկուզ վաղը, եթե Երևանը գտնում է, որ ռազմաբազան երկրում պետք չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը: Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան: Խնդրեմ: Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրի», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի ինչ-որ ռուսական ռազմական զենք, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», - հավելել է նախագահը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը