ABNews

Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել

Լուրեր | 2026/06/29 17:39

Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել

Գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել։

Մալաթիայի համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 23-ին՝ ժամը 12:10-ին, խուզարկություն են իրականացրել 33-ամյա տղամարդու բնակարանում։

Հայտնաբերվել է 1 կիլոգրամ և 750 գրամ տարողությամբ 6 ապակյա տարա՝ ամբողջությամբ լցված դեղնականաչավուն, մանրացված և չորացված զանգվածով, կանեփի 40 կանաչ բույս, ինչպես նաև մոխրացած հետքերով մեկ ծխամորճ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Ոստիկանության գվարդիայի ծառայողները նույն օրը՝ ժամը 12:15-ին, Ազատության պողոտայի հասցեներից մեկից, թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 23-ամյա երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,31 գրամ ընդհանուր քաշով թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, ինչպես նաև մոխրացած հետքերով մեկ բժշկական կաթոցիչ։

Երիտասարդի հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը գնել է անձնական օգտագործման նպատակով։

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը