Քննարկվել է Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագիծը
Լուրեր |
Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների համակարգված իրականացումը:
Սեպտեմբերի 1-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծի արդեն իսկ կատարված աշխատանքները, և քննարկվել են իրականացման ճանապարհին առաջացած ռազմավարական և տեխնիկական հրատապ խնդիրները:
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վերջնական վայրի օպտիմալ ընտրության, այդ վայրի ենթակառուցվածքների և էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովմանն ուղղված ընթացիկ հարցերին։
Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների համակարգված իրականացումը՝ ընդգծելով խոշոր տվյալային կենտրոնի նշանակալի դերը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում:
Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղակայում և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի ձևավորում։
Ամփոփելով քննարկումը՝ կողմերը գտել են լուծումներ, ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ հետագա քայլերի պլանավորման և նախագծի բարեհաջող իրականացման ուղղությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ Վահագն Մուղնեցյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․