Դեկտեմբերի 29-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Փակ ավտոճանապարհներ և եղանակային բարդ պայմաններ
Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Փակ են նաև Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» հատվածը, Նորավան–Լծեն–Տաթև, Շինուհայր–Տաթև–Կապան, Վանաձոր–Սպիտակ, Վանաձոր–Դիլիջան ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, «Մեղրու սար» հատվածում՝ բուք, մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց։ Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար։
Երևանում ձնամաքրման աշխատանքների ընթացքը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են ավելի արագ և կազմակերպված, սակայն սպասվող առատ տեղումների պատճառով ծառայությունները շարունակում են մնալ բարձր պատրաստվածության մեջ։ Քաղաքի որոշ բարձրադիր հատվածներում դեռ խնդիրներ կան՝ ջերմաստիճանի կտրուկ անկման պայմաններում։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ աշխատանքները վերահսկվել են ամբողջ գիշեր և կշարունակվեն նաև այսօր՝ ներառելով մայթերն ու բակերը։
«Թրիփ» նախագիծ և տարածաշրջանային ապաշրջափակում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը ապաշրջափակվում է, իսկ «Թրիփ» նախագծի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի՝ ԱՄՆ-ի հետ ինտենսիվ քննարկումներից հետո։ Նրա խոսքով՝ խաղաղությունն ամրապնդվել է, համագործակցությունն առաջընթաց ունի, սակայն կան դեռ լուծում պահանջող խնդիրներ։ Վաշինգտոնյան գագաթաժողովը գնահատվել է որպես տարվա գլխավոր իրադարձություն։
GALLUP-ի հարցում․ հասարակական մտահոգություններ
GALLUP-ի հարցման համաձայն՝ Հայաստանի բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Ամենամեծ մտահոգությունն անվտանգությունն է, ապա՝ ցածր աշխատավարձերն ու կենսաթոշակները, տնտեսական վիճակը և գործազրկությունը։ Նշվել են նաև գնաճը, կրթության և առողջապահության խնդիրները, սոցիալական վիճակը, գերիների վերադարձը և հասարակական համերաշխության պակասը։
ԱՄՆ դեսպանի ամանորյա ուղերձը
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ամանորի առթիվ շնորհավորել է՝ ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական մակարդակը և համագործակցությունը խաղաղության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ոլորտներում։
Երևանի բյուջետային եկամուտների աճը
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մայրաքաղաքի սեփական եկամուտները 2018 թվականից աճել են չորս անգամ, իսկ վերջին երեք տարիներին՝ երեք անգամ։ Աճի հիմնական գործոններն են ստվերից դուրս բերված տնտեսվարողները, շինարարական և տարբեր տեղական տուրքերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իրանում ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 54 500 բնակարան է ոչնչացվել
2026/03/16/ 11:56 -
Փետրվարին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է
2026/03/16/ 11:55 -
Օսկարի իրական արժեքը. ինչպես է մրցանակաբաշխությունը փոխում ֆիլմերի և ստուդիաների եկամուտները
2026/03/16/ 11:32 -
Ոսկու գինը Comex բորսայում առաջին անգամ փետրվարի 19-ից ի վեր իջել է 5 000 դոլարից
2026/03/16/ 11:09 -
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ՄՍԾ-ն ինքնաշխատ եղանակով ընտրել է բանկը
2026/03/16/ 11:04 -
Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը
2026/03/16/ 11:01 -
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին