Դեկտեմբերի 17-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Կենսաթոշակներն ու նպաստները կարելի է արդեն այսօր ստանալ անկանխիկ եղանակով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ թեև 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ, քաղաքացիները կարող են արդեն այսօր դիմել և անցնել այդ համակարգին։ Անկանխիկ վճարման դեպքում հնարավոր է օգտվել նաև հետվճարի ծրագրից, որը 2026 թվականի հունվարի 1-ից կկազմի 20 տոկոս։ Ներկայումս կենսաթոշակն ու նպաստը կանխիկ ստացողների բաժինը 10 տոկոսից էլ պակաս է։
Ինքնաշեն կառույցների հայտարարագրման ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով
Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ նախատեսվում է ինքնաշեն կառույցների սեփականատերերին տրամադրել լրացուցիչ մեկ տարի՝ դրանք հայտարարագրելու համար։ Գործող կարգավորումներով վերջնաժամկետները տարբեր են եղել քաղաքների և գյուղական համայնքների համար։ Այս ընթացքում արդեն շուրջ 70 հազար ինքնաշեն կառույց է հաշվառվել։
Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է
Կենտրոնական բանկից հայտնել են, որ 2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը շարունակվում է։ Դրան հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտները, ինչպես նաև արտաքին պահանջարկի պահպանվող բարձր մակարդակը տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեկ երրորդից ավելին Ռուսաստանից են
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 34․3 տոկոսը ժամանել է Ռուսաստանից։ Ընդհանուր զբոսաշրջիկների 36․3 տոկոսը եղել է ԱՊՀ երկրներից, 14․7 տոկոսը՝ ԵՄ երկրներից, իսկ մնացածը՝ այլ երկրներից։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Չինաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 22 տոկոսով
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22․5 տոկոսով։ Դեսպանը կարևորել է նաև Հայաստանի անդամակցությունը Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին և հայտնել Չինաստանի պատրաստակամությունը՝ աջակցել այդ գործընթացին։
ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա ռուսական ակտիվների հարցում
Politico-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Եվրամիության վրա՝ կանխելու Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործումը Ուկրաինային վարկ տրամադրելու նպատակով։ Դեկտեմբերի 12-ին ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել անժամկետ արգելափակել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները։
Վրաստանում արտահանումը նոյեմբերին աճել է ավելի քան 44 տոկոսով
2025 թվականի նոյեմբերին Վրաստանի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 44․2 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 782․3 միլիոն դոլարի։ Հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով արտահանումը նույնպես հասել է պատմական բարձր մակարդակի։
Չինաստանը ձգտում է վերահսկել համաշխարհային ոսկու շուկան
Bloomberg-ի տվյալներով՝ Չինաստանը շուրջ 1 միլիարդ դոլար է ներդնում բրազիլական ոսկու հանքերի ձեռքբերման մեջ՝ նպատակ ունենալով ամրապնդել իր դիրքերը համաշխարհային ոսկու շուկայում։ Մասնագետների գնահատմամբ՝ ոսկու գներն այս տարի աճել են ավելի քան 60 տոկոսով։
Oracle-ի հիմնադիրը մեկ օրում կորցրել է գրեթե 25 միլիարդ դոլար
Oracle ընկերության բաժնետոմսերի կտրուկ անկման հետևանքով ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնի կարողությունը մեկ օրում նվազել է մոտ 24․9 միլիարդ դոլարով։ Դա պայմանավորված է ներդրողների մտահոգություններով՝ կապված արհեստական բանականության ոլորտում ընկերության խոշոր ծախսերի հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 15:29
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
-
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17 -
ԱՄՆ-ը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Լիբանանը անվտանգության իրավիճակի ֆոնին
2026/04/23/ 13:55 -
Դրամա և բիզնես. Քլոե Քարդաշյանը նոր ռեալիթի շոու է թողարկում
2026/04/23/ 13:52 -
Երևանում կմեկնարկի Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ ժամանակացույցն ու երթուղին
2026/04/23/ 13:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․