Հայաստանի 250-ից ավելի դպրոցներում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում. ԿԳՄՍ փոխնախարար
Լուրեր |
Ծրագրում ընդգրկված դպրոցները ընտրվել են 3 հիմնական սկզբունքով:
Հայաստանի կառավարության նախաձեռնած «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ավարտվել է 59 դպրոցի շինարարություն, որոնցից 25-ը վերանորոգված, իսկ մնացածը կառուցված կամ վերակառուցված դպրոցներ են:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում այս պահին ընթանում են 250-ից ավելի դպրոցների շինարարության, կառուցման, վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ:
Փոխնախարարը մանրամասնեց, որ ծրագրում ընդգրկված դպրոցները ընտրվել են 3 հիմնական սկզբունքով:
Առաջին սկզբունքը կրթության հասանելիության ապահովումն է: Առաջնահերթ ընտրվել են գյուղական այնպիսի դպրոցներ, որոնք ունեն 100-ից պակաս աշակերտ և շենքային անմխիթար պայմաններ: Աշխարհագրական բաշխվածության տեսակետից ներառվել են բոլոր մարզերը:
«Առանձնացվել են այն բնակավայրերը, որոնք իրենց դիրքով, դպրոցի մեծությամբ առավել նպատակահարմար կլինեն դպրոցների կոնսոլիդացիայի գործընթացում ներառել: Ըստ այդմ, կազմվել է գյուղական այն դպրոցների ցանկը, որոնցում նոր ենթակառուցվածքների անհրաժեշտություն ունենք: Սրան զուգահեռ, բացի շինարարությունից, մենք մեկ այլ կոնցեպտ ենք զարգացնում: Շատ կարևոր է, որպեսզի այն ենթակառուցվածքները, որոնք գյուղերում ստեղծվում են դպրոցների տեսքով, միայն որպես դպրոց չծառայեն, այլ նաև գործեն որպես համայնքային կենտրոններ»,-նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Երկրորդ սկզբունքով ընտրվել են քաղաքային այն դպրոցները, որոնք ունեն 300-ից ավելի աշակերտ և անմխիթար շենքային պայմաններ։ Տրվել են ճարտարապետական լուծումներ, որոնք կստեղծեն բազմաֆունկցիոնալ տարածքներ և կփոխեն ավանդական դասի պատկերը:
«Ունեցել ենք իրավիճակներ, երբ իրար հարևանությամբ փոքր և կիսախարխուլ 2 դպրոց էին գործում՝ նախատեսված 300 և 200 աշակերտի համար։ Մենք միանգամից 800 տեղանոց նախագիծ ենք ընտրել,- ասաց փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Երրորդ սկզբունքով ընտրվել են այնպիսի դպրոցներ, որոնք համեմատաբար լավ վիճակում են գտնվում: Այդ դպրոցներում սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները ընթանում են արագ տեմպերով, պահպանվում են շինարարների առաջ դրված որակական պահանջները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը՝ հասնելու կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն ունենալ կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված 300 դպրոց և 500 մանկապարտեզ:
ՀՀ կառավարությունը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցվող, վերանորոգվող և վերակառուցվող դպրոցների ցանկը հաստատել է 2023 թվականի նոյեմբերին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ