ABNews

Չինական էլեկտրամոբիլները Եվրոպայում վաճառքի ռեկորդներ են գրանցել

Լուրեր | 2026/08/11 16:01

Չինական էլեկտրամոբիլները Եվրոպայում վաճառքի ռեկորդներ են գրանցել

Փորձագետները վաճառքի աճի հիմնական շարժիչ ուժերից են համարում Մեծ Բրիտանիայում բարձր պահանջարկը, որը չինական ավտոմեքենաների համար եվրոպական գլխավոր շուկան է, ինչպես նաև Իտալիայում գնումների կտրուկ աճը

Չինական էլեկտրամոբիլների վաճառքը Եվրոպայում հասել է ռեկորդային մակարդակի․ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին վաճառվել է 171.8 հազար ավտոմեքենա։ Արևմտյան Եվրոպայի երկրների շուկայում դրանց մասնաբաժինը հասել է 14.2%-ի: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Schmidt Automotive Research վերլուծական գործակալության տվյալներին։ Նախորդ տարի նույն ցուցանիշը կազմել էր 9.4%։

Փորձագետները վաճառքի աճի հիմնական շարժիչ ուժերից են համարում Մեծ Բրիտանիայում բարձր պահանջարկը, որը չինական ավտոմեքենաների համար եվրոպական գլխավոր շուկան է, ինչպես նաև Իտալիայում գնումների կտրուկ աճը։

Միևնույն ժամանակ, Schmidt Automotive Research-ի համահիմնադիրը կարծում է, որ Չինաստանից էլեկտրամոբիլների մատակարարումների գագաթնակետն արդեն անցել է։ ԵՄ-ն դրանց նկատմամբ սահմանել է մինչև 35.3% մաքսատուրք՝ սովորական 10% մաքսատուրքից բացի։

Փորձագետի խոսքով՝ այժմ արտադրողները կենտրոնանում են լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների վրա, որոնք դեռևս չեն հարկվում ԵՄ-ի կողմից սահմանված լրացուցիչ մաքսատուրքերով։ Այս բացառությունը կվերացվի մեկ տարվա ընթացքում, ուստի ներկայում չինական ընկերություններն առավելագույնս օգտագործում են այդ հնարավորությունը՝ վաճառքներն ավելացնելու համար։ Եվրոպական շուկայում նրանք արդեն առաջարկում են ավելի քան 120 տարբեր մոդել։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը