Բիթքոյնը հինգշաբթի առավոտյան Ասիայի առևտրում բարձրացավ մինչև $124,002․49՝ գերազանցելով հուլիսին գրանցված իր նախորդ առավելագույնը։ Էթերիումը նույնպես աճեց՝ հասնելով $4,780․04-ի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2021-ի վերջից։
Վերլուծաբանների խոսքով, աճին նպաստում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի սպասվող տոկոսադրույքների կրճատումը, ինստիտուցիոնալ ներդրողների կայուն ակտիվությունը և Թրամփի վարչակազմի՝ կրիպտո ներդրումները խթանող բարեփոխումները։
2025-ի ընթացքում բիթքոյնը աճել է մոտ 32%՝ օգտվելով ԱՄՆ-ում ոլորտի համար ընդունված մի շարք կարգավորող հաղթանակներից, այդ թվում՝ կայուն մետաղադրամների մասին օրենքից և կրիպտո ակտիվների կարգավորման փոփոխություններից։
Վերջին գործադիր հրամանով թույլատրվեց 401(k) թոշակային հաշիվներում ներառել կրիպտո ակտիվներ, ինչը կարող է շահավետ լինել խոշոր կառավարման ընկերությունների, ինչպես BlackRock և Fidelity-ի համար։
Ընդհանուր շուկայական կապիտալիզացիան հասել է $4.18 տրլն-ի՝ 2024-ի նոյեմբերին Թրամփի հաղթանակից հետո $2.5 տրլն-ից։
Աղբյուր՝ Reuters

