ABNews

Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ

Լուրեր | 2026/08/31 15:58

Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ

Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Ավելի վաղ վարչապետը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը