Ամերիկացի փոփ աստղ Բեյոնսեն ամբողջական վերահսկողություն է ստացել SirDavis վիսկիի ապրանքանիշի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ինչպես գրում է լրատվական գործակալությունը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիական LVMH շքեղության ոլորտի ընկերությունների խումբը վաճառել է իր բաժնեմասը Բեյոնսեին։ LVMH-ն համապատասխան հայտարարություն է տարածել՝ հաստատելով ավելի վաղ մասնագիտացված ոլորտային հրատարակություններում հայտնված տեղեկությունները։ LVMH-ն հրաժարվել է բացահայտել գործարքի լրացուցիչ մանրամասները։
Reuters-ը հիշեցնում է, որ LVMH-ն և Բեյոնսեն SirDavis վիսկիի արտադրության համատեղ նախագիծը սկսել էին 2024 թվականին՝ նորաձևության ոլորտի ընկերությունների և հայտնի մարդկանց միջև նմանատիպ համագործակցությունների աճող միտման ֆոնին։
Այդպիսի համագործակցության օրինակներից է LVMH-ի՝ Բեյոնսեի ամուսնու՝ Jay-Z-ի հետ Armand de Brignac շամպայնի արտադրության շուրջ կնքած գործարքը:


