Բեռնատարների վարորդների բարձրացրած հարցը կքննարկվի ԵԱՏՄ առաջիկա նիստում
Լուրեր |
Հայաստանն առաջարկել է, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180 օրով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է բեռնատարի վարորդների բողոքի ակցիային՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը։
«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ ՌԴ մեր գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված, ներքին շրջանառության փուլում է»,- հայտնել է Պապոյանը։
Նա նշել է, որ այն փուլում, երբ ՌԴ կառավարությունը նոր կարգավորումը սկսել է կիրառել, իրենք սկսել են աշխատել. «Այնուհետև տեղի են ունեցել ուղիղ բանակցություններ, այնուհետև ստացել ենք արձագանք, որ հասկանում են խնդիրը, կփորձեն լուծել, և ունենք տեղեկություններ, որ որոշակի պրոցես սկսվել է, նախագիծը կա, ներքին շրջանառության մեջ է։ Հարցը քննարկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերիկ 24-ի նիստում։ Հետևաբար, պետք է սպասենք հոկտեմբերի 24-ի նիստին և հստակ կասվի՝ ինչ ձևով է լուծումը լինելու»։
Հիշեցնենք, որ Հայաստանում բեռնատար մեքենաների վարորդները երեկվանից փակել են դեպի Բագրատաշենի, Գոգավանի ու Բավրայի անցակետեր տանող միջպետական ճանապարհները։ Նրանք բողոքում են ՌԴ-ում սահմանված նոր իրավակարգավորումների դեմ, համաձայն որի, 180 օրվա փոխարեն թույլատրվում է ՌԴ-ում մնալ 90 օր, իսկ ժամկետը խախտողները ենթակա են վտարման՝ 3-5 տարվա վերադարձի արգելքով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներին
2026/04/24/ 11:40 -
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28 -
111 տարի. ինչպե՞ս է փոխվում Հայոց ցեղասպանության հիշողության դինամիկան
2026/04/24/ 11:17 -
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը․ Վեհափառ
2026/04/24/ 11:11 -
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները
2026/04/24/ 10:59 -
21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության․ ԱԳՆ
2026/04/24/ 10:52 -
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ