ABNews

Բացահայտվել է ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)

Լուրեր | 2026/10/06 15:30

Բացահայտվել է ապoրինի արդյունահանման դեպք․ պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ)

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, հատկացված սահմաններից դուրս, կազմակերպել է ապօրինի հանքարդյունահանում։

Սեպտեմբերի 29-ին ոստիկաններն այցելել են տվյալ տարածք, որտեղ առկա էին ավազի կույտեր։ Այդտեղ աշխատող վերամբարձ կռունկն ու էքսկավատորը կնիքվել են, իսկ մեկ բեռնատար տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Հետագա գործողությունների արդյունքում ընկերությունը վերականգնել է պատճառված 15,5 միլիոն դրամի վնասը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը