Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում քվեարկության դրվեցին և 62 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեցին օրակարգային երկու նախագծեր։
Մանրամասները.
Հանրային ծառայողի օր. Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր:
Նպատակը. Մեկ խորհրդանշական օրով ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման և հանրային շահի սպասարկման գործում:
Քննիչ հանձնաժողովի կազմ. Ընդունվեց նաև «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ﬕ շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժաﬕ և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսուﬓասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծը:
Ինչ սպասել հետո.
Այսօր (16:30). Ազգային ժողովում տեղի կունենա հայտարարությունների ժամ:
Վաղը (16:30). Կկայանա Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը:


