ABNews

Ավիաընկերությունները պատրաստվում են վառելիքի բարձր գների տարիների՝ Իրանի հետ պատերազմի հետևանքով․ FT

Վերլուծություն | 2026/10/20 11:36

Ավիաընկերությունները պատրաստվում են վառելիքի բարձր գների տարիների՝ Իրանի հետ պատերազմի հետևանքով․ FT

Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները ստիպված են վերանայել իրենց երկարաժամկետ ռազմավարությունները, քանի որ Իրանի հետ հակամարտությունը և Հորմուզի նեղուցի խափանումները հանգեցրել են ավիացիոն վառելիքի կայուն թանկացման։ Financial Times-ի (FT) փոխանցմամբ՝ ոլորտի ղեկավարներն ակնկալում են, որ բարձր գները կպահպանվեն առաջիկա 3-ից 5 տարիների ընթացքում՝ դառնալով նոր տնտեսական իրականություն:

Ինչու է դա կարևոր. Չնայած 2026 թվականի առաջին կիսամյակում ավիափոխադրումների պահանջարկը պահպանվել է (ամրագրվել է 2.3 մլրդ ավիաթռիչք՝ 1%-ով ավելի, քան նախորդ տարի), ավիատոմսերի հետագա թանկացումը կարող է գերազանցել սպառողների վճարունակության սահմանները: Վառելիքի ճգնաժամն արդեն իսկ փոխում է գլոբալ ավիացիոն լոգիստիկան և ստիպում ընկերություններին ընտրություն կատարել նոր օդանավերի ու ԱԻ (AI) տեխնոլոգիաների ներդրման միջև։

Գլոբալ ավիացիոն շուկայի վրա ազդեցության առանցքային գործոնները.

  • Տոմսերի թանկացում և հեջավորման ավարտ.

    • Շատ ավիաընկերությունների (օրինակ՝ ITA Airways-ի) մոտ ավարտվում են վառելիքի գները նախապես ֆիքսող (հեջավորման) պայմանագրերը, ինչը 2027 թվականին նրանց լիովին կախվածության մեջ կդնի շուկայական բարձր գներից։

    • Delta Air Lines-ում ավիատոմսերի միջին արժեքն արդեն իսկ աճել է 20%-ով:

  • Ծախսերի, այլ ոչ թե պահանջարկի ճգնաժամ.

    • Latam Airlines-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Ալվոյի գնահատմամբ՝ ոլորտի հիմնական խնդիրը ներկայում ոչ թե ուղևորների պակասն է, այլ ծախսերի թռիչքաձև աճը։ Սակայն ընդհանուր գնաճն ու տնտեսական ակտիվության դանդաղումը կարող են ի վերջո հարվածել նաև պահանջարկին։

  • Լոգիստիկայի և լիցքավորման աշխարհագրության փոփոխություն.

    • Ծախսերը նվազեցնելու նպատակով արտասահմանյան որոշ ավիաընկերություններ սկսել են ավելի հաճախ լիցքավորվել Ռուսաստանի օդանավակայաններում:

    • Պարսից ծոցից մատակարարումների խափանման պատճառով Մեծ Բրիտանիան դարձել է ԱՄՆ-ից ավիավառելիքի արտահանման խոշորագույն ուղղությունը (մարտին բաժին է ընկել ամերիկյան արտահանման շուրջ 25%-ը)։

  • Ներդրումների վերանայում. Ավիաընկերությունները (օրինակ՝ SunExpress-ը) ստիպված են ընտրել նոր ինքնաթիռներ գնելու և բիզնեսի արդյունավետությունը բարձրացնող արհեստական բանականության (AI) համակարգերի ներդրման միջև:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը