ABNews

Ավստրիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Լուրեր | 2025/09/08 13:28

Ավստրիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 42-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 29-ից գողության մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր գտնվում Ավստրիայի իրավապահ մարմինների կողմից․ խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը