Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
Լուրեր |
ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կայուն, ներառական և դիմակայուն համաշխարհային տնտեսությանն ուղղված առաջին երկամյա գագաթնաժողով. կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հանձնառությունների կատարումը» խորագրով միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ԿԶՆ-ների ֆինանսավորման ոլորտում առկա բացերը՝ ընդգծելով, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար մարտահրավերներն ավելի բազմաշերտ և բարդ են, քանի որ վերջիններս աշխարհագրական դիրքի պատճառով սահմանափակ հասանելիություն ունեն համաշխարհային շուկաներին և մատակարարման շղթաներին։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների կողմնակիցն է՝ նպատակաուղղված այն ավելի ներառական և արդյունավետ դարձնելուն: Հավելել է, որ դա պահանջում է զարգացող երկրներից ավելի ամուր կամքի և ներգրավվածության դրսևորում, ինչպես նաև ֆինանսական գործիքակազմին առնչվող հարցերում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում գրանցված արդյունքների լիարժեք իրականացման գործում։
Ամփոփելով խոսքը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համերաշխության, գործընկերության և ընդհանուր պատասխանատվության հիման վրա և համատեղ գործողությունների միջոցով հնարավոր կլինի խթանել Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․