Հայաստանը ստանում է Ադրբեջանից բենզինի երկրորդ խմբաքանակը
Լուրեր |
Նախնական գնահատականներով ներմուծվող վառելիքի գինը կարող է լինել շուկայականից մոտ 80 դրամով ցածր։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ խմբաքանակի ներմուծման վերաբերյալ։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ այս անգամ Հայաստան է ներմուծվում նավթամթերքի ավելի լայն տեսականի՝ ներառյալ պրեմիում և ռեգուլյար բենզին, ինչպես նաև դիզելվառելիք։ Նախնական գնահատականներով ներմուծվող վառելիքի գինը կարող է լինել շուկայականից մոտ 80 դրամով ցածր։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հերթական խմբաքանակի շրջանակում նախատեսվում է Հայաստան տեղափոխել շուրջ 1000 տոննա A92 տեսակի բենզին, 1000 տոննա դիզելվառելիք և 1800 տոննա A95 տեսակի բենզին։
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին ներմուծումը իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Դեկտեմբերի 19-ին Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել 22 վագոնից բաղկացած գնացք՝ բեռնված 1218 տոննա A95 տեսակի բենզինով, որը հասել է «Այրում» երկաթուղային կայարան։
Ներմուծման շարունակականությունը դիտարկվում է որպես վառելիքի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման գործընթացի մաս։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/17 20:00
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/17 19:19
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13 -
Թուրքիայում 411 մարդ է բերման ենթարկվել՝ դպրոցական հրաձգություններից հետո
2026/04/17/ 17:11 -
Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
2026/04/17/ 17:09 -
Մեղրին կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026-ին
2026/04/17/ 17:03 -
Հորմուզի նեղուցը բաց է. Իրանի ԱԳՆ
2026/04/17/ 17:02 -
Վրաստանը շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության՝ ընդգծելով նաև միության մարտահրավերները
2026/04/17/ 16:57 -
Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ
2026/04/17/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.