Արմանիի վերջին կտակը. նորաձևության տունը պատրաստում են վաճառքի
Լուրեր |
Արմանիի վերջին կտակը. նորաձևության տունը պատրաստում են վաճառքի
Ջորջիո Արմանիի կտակը, որը հրապարակվել է մեկ օր առաջ, բացահայտել է ապրանքանիշի ապագայի ծրագրերը. լեգենդար իտալացի նորաձևության դիզայները նախատեսում էր իր ընկերության բաժնեմասի վաճառքը խոշոր լյուքս խմբի, հաղորդում է Bloomberg-ը։
Փաստաթղթի համաձայն՝ Արմանիի հիմնադրամը պետք է 18 ամսվա ընթացքում վաճառի Giorgio Armani S.p.A.-ի բաժնետոմսերի 15%-ը աշխարհի արդյունաբերական հսկաներից մեկին՝ LVMH-ին, EssilorLuxottica-ին, L'Oréal-ին կամ նմանատիպ մակարդակի այլ ընկերությանը։
Ժառանգության փոխանցումից երեք տարի անց գնորդը կկարողանա իր բաժնեմասը հասցնել 54.9%-ի, ինչը գործնականում կբացի նորաձևության տան ձեռքբերման ճանապարհը։
Կտակում նշվում է, որ Արմանիի ժառանգությունը բաժանված է իր հիմնադրամի, ընտանիքի և իր վաղեմի գործընկեր Լեո Դել'Օրկոյի միջև, որին դիզայները անվանել է իր «աջ ձեռքը»։ Նրանք կորոշեն, թե ում վստահել ապրանքանիշի վերահսկողությունը։
Այնուամենայնիվ, որոշ ոլորտներ շարունակում են հաջողակ լինել, օրինակ՝ Acqua di Gio օծանելիքները, որոնք արտադրվում են L'Oréal-ի լիցենզիայով։
2024 թվականի գարնանը Bloomberg-ին տված հարցազրույցում Արմանին խոստովանել էր, որ չի բացառում ապագայի տարբեր սցենարներ։ «Իմ աշխատանքը միշտ աչքի է ընկել փոփոխվող ժամանակներին հարմարվելու ունակությամբ»,-ասել է նա։
Այժմ հարմարվողականությունը նրա ժառանգների և ապագա ռազմավարական գործընկերոջ խնդիրն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․