ABNews

Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում

Լուրեր | 2026/08/13 09:22

Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում

Օգոստոսի 12-ին հազարավոր մարդիկ հավաքվել էին՝ դիտելու հազվագյուտ երկնային երևույթը, երբ Լուսինն ամբողջությամբ փակեց Արեգակի սկավառակը, և շուրջբոլորը մի քանի րոպեով մթնեց։

Խավարման առաջին պահերը տեսանելի էին Ռուսաստանի Պրոնչիշչև թերակղզու շրջանում, այնուհետև այն անցավ Արկտիկայի և Գրենլանդիայի վրայով՝ հասնելով Իսլանդիա և Իսպանիա։

Իսպանիայի համար սա առանձնահատուկ իրադարձություն էր․ երկիրը վերջին անգամ ամբողջական արևի խավարում տեսել էր 1905 թվականին։ Մալյորկա էին ժամանել զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բելգիայից, Գերմանիայից և այլ երկրներից։

Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Անգլիայում և Ֆրանսիայում, մարդիկ դիտեցին մասնակի խավարումը։ Անգլիայի որոշ հատվածներում Արեգակի շուրջ 90 տոկոսն էր ծածկվել։ Փարիզում և Քորնուոլում հարյուրավոր մարդիկ հավաքվել էին՝ երկնային երևույթին հետևելու համար։

Խավարումը դիտելու համար մասնագետները հորդորել էին օգտագործել միայն հավաստագրված արևային ակնոցներ և հատուկ պաշտպանիչ միջոցներ։

Իսկ երկնքի դիտորդներին սպասում է ևս մեկ տեսարժան երևույթ․ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը գագաթնակետին է հասնում Պերսեիդների մետեորային հոսքը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը