ԱրարատԲանկի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ծաղկաձոր Օփեն»
շախմատի միջազգային մրցաշարը տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից է։
Մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան 10 երկրների 76 շախմատիստներ, կազմակերպել են Հայաստանի շախմատի ակադեմիան
և Շախմատի ակադեմիայի ակումբը։
Տարիներ շարունակ գործող «Ծաղկաձոր Օփեն»-ը նպաստում է շախմատային
ոլորտում գիտելիքների և հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև միջանձնային և միջմշակութային
կապերի հաստատմանը։
Մրցաշարի շրջանակներում փորձառու մարզիչների կողմից անցկացվում
են դասընթացներ, ինչպես նաև համաժամանակյա խաղ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ,
միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանի մասնակցությամբ։
«Ծաղկաձոր Օփեն»-ը ոչ միայն մրցակցային միջոցառում է, այլև շախմատի
իսկական տոն, որը մեկտեղում է տարբեր ազգերի և սերունդների ներկայացուցիչներին։
ԱրարատԲանկը, կարևորելով կրթության և այս ինտելեկտուալ խաղի զարգացումը, իր նպաստն է բերել շախմատի մշակույթի տարածմանը։ Մրցաշարը ոչ միայն բարձրակարգ սպորտային միջոցառում է, այլև հարթակ երիտասարդների համար՝ շախմատային մտածողության զարգացման, փորձի փոխանակման և նոր հնարավորությունների բացահայտման համար։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ

