ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
Լուրեր |
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Մարքեթինգային ռազմավարության գերազանցություն» մրցանակին, որը բանկին շնորհվել է Mastercard-ի 2025 թվականն ամփոփող բացառիկ միջոցառմանը։
«Mastercard Day» խորագրի ներքո Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը գործընկերների հետ ամփոփում էր ոլորտում համատեղ նվաճումները, ահռելի աշխատանքի շնորհիվ ձեռքբերումները ու նախանշում համագործակցության ապագա ծրագրերը։
«Մենք մեծ ուրախությամբ ենք նշում ԱրարատԲանկի հետ ձևավորված
վստահելի և բեղուն համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով 2025 թվականի ընթացքում
համատեղ իրականացված նախաձեռնությունների, կատարած աշխատանքի և միասին գրանցած հաջողությունների
համար։ 2025 թվականին ԱրարատԲանկը մեկնարկեց Mastercard World քարտի թողարկումը,
որը նախատեսված է ճանապարհորդության սիրահարների համար՝ ընտանեկան և ընկերական ուղևորությունները
առավել հարմար և փորձառություններով լի դարձնելու նպատակով։ Նոր քարտային պրոդուկտների
թողարկումը և քարտապանների համար իրականացված մարքեթինգային արշավները, մասնավորապես,
«Աշխարհով մեկ»-ը, դարձան արդյունավետ ռազմավարության և ստեղծարար մոտեցման վառ օրինակ՝
արձանագրելով տպավորիչ արդյունքներ։ Շնորհվող մրցանակը մեր համատեղ աշխատանքի, ներդրված
ջանքերի և հաջողված մարքեթինգային լուծումների բարձր գնահատականն է»,- ասել է
Mastercard-ի հայաստանյան ներկայացուցիչ Արսենյա
Էլչյանը։
«Mastercard-ի հետ ԱրարատԲանկի ռազմավարական համագործակցության
շրջանակում գրանցել ենք բազմաթիվ դրական արդյունքներ և իրականացրել մարքեթինգային արշավներ՝ հաճախորդների բարձր ներգրավվածությամբ։ Շնորհակալ
ենք ԱրարատԲանկին՝ «Excellence in Strategic Marketing» մրցանակին արժանացնելու համար,
որի հիմքում մարքեթինգային արդյունավետ ակտիվության և թիմային աշխատանքի գնահատանքն
է»,- նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովը։
ԱրարատԲանկի և Mastercard-ի համագործակցությունը միտված է քարտապանների
համար ավելի մեծ արժեք ստեղծելուն՝ միավորելով հարմարավետ վճարումները, արտոնությունները և հիշվող փորձառությունները։ Եվ այս ամենը 2025 թվականին առավել ընդգծված արտահայտվել է ԱրարատԲանկի
մարքեթինգային ռազմավարության տարբեր արշավներում՝ առաջացնելով հաճախորդների բարձր
հետաքրքրությունը դրանց նկատմամբ։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.