Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
Լուրեր |
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը մշակութային ժառանգության արժեքի և դրա պահպանության անհրաժեշտության վերաբերյալ։
Ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը։ Օրվա շրջանակում Հայաստանում նախատեսված են միջոցառումներ՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։
Ծրագրում ներառված են տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր հուշարձաններ, ինչպես նաև կրթական ծրագրեր դպրոցականների համար՝ բաց դասերի, վիկտորինաների և դասախոսությունների ձևաչափով։
Միջոցառումների մի մասը վերաբերում է նաև հուշարձանների և հարակից տարածքների մաքրման աշխատանքներին, որոնք իրականացվում են մարզային ծառայությունների և պատասխանատու կառույցների միջոցով։
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը մշակութային ժառանգության արժեքի և դրա պահպանության անհրաժեշտության վերաբերյալ։ Առանձին շեշտադրում է արվում դպրոցականների մասնակցության վրա՝ որպես կրթական գործընթացի հավելյալ բաղադրիչ։
Հուշարձանների միջազգային օրը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականին՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջարկությամբ։ Այն նշվում է տարբեր երկրներում՝ նպատակ ունենալով խթանել մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման գործընթացները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.