ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ամփոփմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, վարչական շրջանների դատախազներ և այլ ներկայացուցիչներ։
Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է 2025 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը՝ անդրադառնալով նախաձեռնված քրեական վարույթների, դատարան ուղարկված գործերի, ավարտված դատավարությունների, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնման և պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներին։
Նրա տեղեկացմամբ՝
-
2025 թվականին դատախազների անմիջական հսկողության ներքո քննվել է 3790 քրեական վարույթ, որից 2238-ը նախաձեռնվել են հաշվետու տարում (2024 թվականին՝ 3546 վարույթ, որից 2113-ը՝ նույն տարում)։
-
Դատարան է հանձնվել 154 քրեական վարույթ՝ 198 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 124 վարույթ՝ 128 անձի վերաբերյալ)։
-
Դատարաններում ավարտվել է 97 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 79 գործ՝ 79 անձի վերաբերյալ)։
2025 թվականին քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 225 մլն 416 հազար դրամ։
Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը հանձնարարել է ակտիվացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքները։

