Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։ Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատունը։
«ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպեց Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին ու հնարավորություններին ծանոթանալու և ԱՄՆ տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։
Միասին մենք ձևավորում ենք կարևորագույն հանքանյութերի հուսալի և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ՝ նպաստելով բարեկեցությանը և ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
ABNews
ԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Լուրեր | 2026/09/30 16:23

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/10 11:53
Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է բարձրանալ մինչև 7,25%. ԵԶԲ
Հոկտեմբերին Հայաստանում տարեկան գնաճը պահպանվել է սեպտեմբերի մակարդակում՝ կազմելով 4,3%։ Պարենային ապրանքների գնաճը դանդաղել է՝ 6.2%-ից իջնելով 5.6%-ի, սակայն ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների թանկացումն արագացել է։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տնտեսական ակնարկում։Ինչու է դա կարևոր. Ներքին պահանջարկի գերտաքացման, վառելիքաքսուքային նյութերի թանկացման և արտաքին գնաճա...

Լուրեր | 2026/11/10 11:48
Առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում
ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով, որպես պատվավոր հյուր, մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։Միջոցառմանը մասնակցել են Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները:Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Էստոնիայի Հանրապե...

Լուրեր | 2026/11/10 11:46
COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի. ՆԳՆ (տեսանյութ)
COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի։ Հայտնում են ՆԳՆ-ից։Միջազգային խոշորամասշտաբ միջոցառումների կազմակերպումը ենթադրում է անվտանգության ապահովման համալիր աշխատանքներ:Հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալել էր Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որն առանձնանում էր ինչպես իր մասշտաբներով,...

Լուրեր | 2026/11/09 13:56
Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. նախարար
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է թաղման նպաստի վճարման կարգին՝ նշելով, որ կարգը չի փոխվի:«Այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ: Որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- ասել է նախարարը:

