Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
Լուրեր |
Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն
սկսելով աշխարհի հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու
Յորքի Մելոն բանկի հետ (The Bank of New York
Mellon)։
Ակբա բանկի և BNY Mellon-ի համագործակցությունը ծառայությունների
մատուցման, ներմուծման կամ արտահանման գործընթացում հավելյալ հնարավորություն է ստեղծում
հատկապես իրավաբանական անձ հաճախորդների համար, որի արդյունքում հաճախորդները կարող
են ԱՄՆ դոլարով փոխանցումներ կատարել ավելի շատ ապրանքատեսակների և/կամ ծառայությունների
համար։
Միաժամանակ, ֆիզիկական անձ հաճախորդները նույնպես ստանում
են առավել մեծ հնարավորություն՝ ԱՄՆ դոլարով փոխանցումներ իրականացնելու համար։
Համագործակցության շրջանակում հաճախորդներն այսուհետ կարող են
Ակբա բանկի միջոցով ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ կատարել նաև տրանսպորտային
միջոցների, էլեկտրատեխնիկայի (համակարգիչներ, պրոցեսորներ, մոնիտորներ, բջջային հեռախոսներ
և այլն), փայտանյութի, ինչպես նաև նավթամթերքի ձեռքբերման համար։
Ակբա բանկը BNY Mellon-ի հետ համագործակցությամբ կնպաստի Հայաստանում
հատկապես արտահանմամբ կամ ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների զարգացմանը։ Միաժամանակ,
այս համագործակցությունը կխթանի նաև Հայաստանում գործող բիզնեսների ընդլայնմանն ու
միջազգային շուկաներում արդյունավետության բարձրացմանը։
BNY Mellon-ի հետ մեկնարկած համագործակցության շրջանակում հաճախորդները
կարող են փոխանցումներ կատարել և՛ acba digital-ով, և՛ բանկի ցանկացած
մասնաճյուղի միջոցով։
Բանկը վերահսկվում
է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Chronicle․ AI-ի հզոր գործիք, թե՞ գաղտնիության նոր սպառնալիք
2026/04/21/ 15:54 -
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ Փաշինյանին
2026/04/21/ 15:21 -
Հայաստանը և Վրաստանը կարող են շահել կապիտալի և զբոսաշրջության հոսքերի վերաբաշխումից․ ԱՄՀ
2026/04/21/ 15:03 -
Համաշխարհային բուրմունքի հայկական արմատներն ու ապագայի տեսլականը․Արտակ Ալեքսանյանի անդրադարձը
2026/04/21/ 14:57 -
Գերմանիայում քննարկվում է պահեստազորայինների տարիքային շեմի բարձրացումը
2026/04/21/ 14:55 -
Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել
2026/04/21/ 14:41 -
Հրազդանի կիրճում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի. որքան բյուջե է նախատեսված
2026/04/21/ 14:38 -
Նեթանյահուն հայտարարել է Իրանից բխող սպառնալիքի չեզոքացման մասին
2026/04/21/ 14:08 -
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
2026/04/21/ 14:04 -
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
2026/04/21/ 13:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.