Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ անցկացված տեսակոնֆերանսի մասնակիցները մերժել են Իրանի առաջարկը՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար գանձելու վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են շուրջ 40 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄԷ-ից և Հնդկաստանից։ Միացյալ Նահանգները ներկայացված չի եղել։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը հայտարարել է, որ նման նախաձեռնությունը կարող է ազդել համաշխարհային տնտեսական կայունության վրա՝ հաշվի առնելով նեղուցի կարևորությունը միջազգային առևտրի համար։
Քննարկումների ընթացքում մասնակիցները կենտրոնացել են խնդրի կարգավորման դիվանագիտական և միջազգային մեխանիզմների վրա։
Հաղորդվում է, որ նեղուցի ուժային բացման տարբերակը չի քննարկվել։
Քննարկումները ցույց են տալիս, որ Հորմուզի նեղուցի շուրջ ձևավորվող իրավիճակը դիտարկվում է որպես գլոբալ տնտեսական և էներգետիկ անվտանգության հարց։

