Մեկ տարի անց․ Պավել Դուրովը բացատրել է Ֆրանսիայում իր ձերբակալության պատճառը
Լուրեր |
Մեկ տարի անց․ Պավել Դուրովը բացատրել է Ֆրանսիայում իր ձերբակալության պատճառը
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ֆրանսիայում անցած տարի իր «տարօրինակ» ձերբակալության պատճառը եղել է տեղի ոստիկանության սխալը։
«Մեկ տարի առաջ ֆրանսիական ոստիկանությունը ինձ ձերբակալեց 4 օրով, որովհետև ինչ-որ մարդիկ, որոնց մասին ես երբեք չեմ լսել, օգտագործել էին Telegram-ը՝ հանցագործություններ համակարգելու համար։ Մեծ հարթակի գլխավոր տնօրենին ձերբակալելն իր օգտատերերի գործողությունների համար ոչ միայն աննախադեպ էր, այլև իրավական և տրամաբանական առումով անհեթեթ», – նշել է Դուրովը։
Նա ընդգծել է, որ այսօր՝ մեկ տարի անց, իր դեմ «դեռ ընթանում է «քրեական հետաքննություն», որի ընթացքում չի հաջողվում գտնել որևէ բան, որ ես կամ Telegram-ը սխալ ենք արել»։
«Մեր մոդերացիայի մեթոդները համապատասխանում են ոլորտային չափանիշներին, և Telegram-ը միշտ արձագանքել է Ֆրանսիայից ստացված յուրաքանչյուր իրավաբանորեն պարտադիր հարցման։ Ճակատագրի հեգնանքով, ինձ ձերբակալել են ֆրանսիական ոստիկանության սխալի պատճառով․ մինչև 2024 թվականի օգոստոսը նրանք անտեսել են Ֆրանսիայի և ԵՄ-ի օրենքները և չեն ուղարկել հարցումներ Telegram-ին՝ ըստ պահանջվող իրավական ընթացակարգի։ Նրանք կարող էին պարզել ճիշտ ընթացակարգը՝ պարզապես որոնելով կամ հարցնելով։ Մեկ տարի անց այդ տարօրինակ ձերբակալությունից հետո ես դեռ ստիպված եմ վերադառնալ Ֆրանսիա յուրաքանչյուր 14 օրը մեկ, և բողոքարկման ներկայացման ամսաթիվը դեռ չի նշանակվել։ Ցավոք, իմ ձերբակալության միակ արդյունքը այս պահին դարձել է Ֆրանսիայի՝ որպես ազատ երկրի, հեղինակությանը հասցված հսկայական վնասը։
Մենք շարունակելու ենք պայքարը — և կհաղթենք», – նշել է Telegram-ի գլխավոր տնօրենը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․