Մի շարք տուրիստականների հակամրցակցային գործողություններից պետությանը պատճառվել է 53 միլիոն դրամի վնաս
Լուրեր |
Քրեական վարույթի նյութերը փոխանցել է դատարան։
Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել տուրիստական ոլորտում հակամրցակցային գործունեության համար մեղադրվող 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն իրականացնող 7 ընկերությունների ղեկավարներ պայմանավորվել են հակամրցակցային գործողությունների միջոցով շուկայից դուրս մղել մեկ այլ տուրիստական ընկերության։
Մասնավորապես, նշված ընկերությունների ղեկավարները հակամրցակցային համաձայնության արդյունքում հրաժարվել են տվյալ ընկերությանը ավիատոմսեր վաճառելուց, ինչպես նաև դադարեցրել են համագործակցությունը այդ ընկերության գործընկերների հետ։ Արդյունքում վերջինս հայտնվել է մրցակցության սահմանափակման պայմաններում և չի կարողացել պատշաճ իրականացնել իր գործունեությունը։
Քրեական վարույթի նյութերով հաստատվել է, որ նշված իրավիճակի հետևանքով ընկերությունը Եգիպտոսի Հուրգադա քաղաք տեղափոխված շուրջ 130 հայ զբոսաշրջիկների համար չի կարողացել կազմակերպել վերադարձը Հայաստանի Հանրապետություն։
Խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 26-ի թիվ 933-Ն որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 47 մլն 198 հազար դրամ՝ քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար։ Այնուհետև 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ 983-Ն որոշմամբ նույն նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է ևս 5 մլն 838 հազար դրամ։
Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել տուրիստական 7 ընկերությունների տնօրենների նկատմամբ, իսկ դեկտեմբերի 26-ին քրեական վարույթի նյութերը փոխանցել է դատարան։
Միաժամանակ, պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը դատարան է ներկայացրել քաղաքացիական հայց։ Դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 25-ի վճռով սահմանվել է ՀՀ պետական բյուջեի օգտին 53 մլն դրամ բռնագանձում՝ որպես պարտավորության գումար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/10 22:00
Մարտի 10-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/10 19:19
Մարտի 10-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 10-ի բիզնես լուրերը
2026/03/10/ 22:00 -
Մարտի 10-ի կարևոր լուրերը
2026/03/10/ 19:19 -
Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ ինչպես պաշտպանվել
2026/03/10/ 18:07 -
Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
2026/03/10/ 17:29 -
Վարձակալության համար վճարված հարկերը կտրուկ աճել են․ թվային տվյալներ
2026/03/10/ 16:08 -
Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները
2026/03/10/ 16:00 -
Եգիպտոսը մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի գները
2026/03/10/ 15:53 -
Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
2026/03/10/ 15:38 -
Թուրքիան Իրանին հայտնել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին
2026/03/10/ 15:06 -
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.