Հրազդանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Լուրեր |
Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Հակոբյանին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) հացի արտադրամասում։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։
Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝
• արտադրական շինությունների պատերի, առաստաղների, հատակի, պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
• բնական և մեխանիկական օդափոխության սարքերի քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,
• սահմանված չի եղել արտադրության ընթացքում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
• սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ վիճակում,
• ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․