Աշխարհի խոշորագույն զենք արտահանողները. վիճակագրություն
Լուրեր |
Ստոկհոլմի Խաղաղության խնդրի հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն, Ռուսաստանն այլևս ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն զենք արտահանողը չէ. նրանից առաջ է անցել Ֆրանսիան:
2019-2023 թվականներին Ռուսաստանից զենքի արտահանումը 2014-2018 թվականների համեմատ նվազել է 53%-ով, ասվում է զեկույցում։
Առաջին անգամ Ռուսաստանը խոշորագույն արտահանողների շարքում իջել է երրորդ տեղ՝ երկրորդ տեղը զիջելով Ֆրանսիային (աճը 47%, համաշխարհային արտահանման մասնաբաժինը՝ 11%)։
Առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, որը նախորդ հնգամյա համեմատությամբ ավելացրել է վաճառքը 17%-ով (համաշխարհային շուկայի 42%-ը)։
SIPRI-ի՝ 2018-2022 թվականներին զենքի առևտրի վիճակի վերաբերյալ նախորդ զեկույցի համաձայն, արտահանման ծավալներով առաջատարը ԱՄՆ-ն ու Ռուսաստանն էին։
Առաջատար արտահանող երկրների տասնյակում ներառվել են նաև Չինաստանը՝ 5,3% նվազում (համաշխարհային շուկայի 5,8%-ը), Գերմանիան՝ նվազում 14%-ով, համաշխարհային շուկայի 5,6%-ը, Իտալիան՝ 86% աճ, համաշխարհային շուկայի 4,3%-ը, Մեծ Բրիտանիան՝ նվազում 14%-ով, համաշխարհային շուկայի 3,7%-ը, Իսպանիան՝ նվազում 3,3%-ով, համաշխարհային շուկայի 2,7%-ը, Իսրայելը՝ նվազում 25%-ով, համաշխարհային շուկայի 2,4%-ը և Հարավային Կորեան՝ 12% աճ, համաշխարհային շուկայի 2%-ը։
SIPRI-ի տվյալներով՝ ռուսական զենքի արտահանման անկումը հատկապես նկատելի է դարձել վերջին հինգ տարում։ 2019 թվականին Ռուսաստանը զենքի հիմնական տեսակներ է մատակարարել 31 երկրի, 2022 թվականին՝ 14, իսկ 2023 թվականին՝ 12: Մատակարարումների ամենամեծ տեսակարար կշիռը՝ 68%-ը, բաժին է ընկել Ասիայի և Օվկիանիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներ։ Երկրներից ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (34%), Չինաստանը (21%) և Եգիպտոսը (7,5%)։ Ընդ որում, 2014–2018թթ.-ի համեմատ այս երկրներ վաճառքները նվազել են համապատասխանաբար 34, 39 և 54 տոկոսով։
Միացյալ Նահանգները, ինչպես հայտնում է ինստիտուտը, 2019–2023 թվականներին խոշոր սպառազինություն է մատակարարել 107 երկրի, ինչը ավելին է, քան նախորդ բոլոր ժամանակաշրջաններում։ 38%-ն արտահանվել է Մերձավոր Արևելք, 31%-ը՝ Ասիա և Օվկիանիա, 28%-ը՝ Եվրոպա։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա խոշոր սպառազինություն է մատակարարել 64 երկրների։ Զենքի արտահանման ամենամեծ բաժինը (42%) բաժին է ընկել Ասիա և Օվկիանիա, 34%-ը՝ Մերձավոր Արևելք։ Երկրների թվում ֆրանսիական զենքի ամենամեծ ստացողը Հնդկաստանն է, որը կազմում էր գրեթե 30%: Փորձագետները նշում են, որ ֆրանսիական զենքի արտահանման աճը հիմնականում պայմանավորված է Հնդկաստանին, Կատարին և Եգիպտոսին մարտական ինքնաթիռների մատակարարմամբ։
2019-2023 թվականներին Եվրոպա զենքի մատակարարումն աճել է 94%-ով. Ուկրաինան դարձել է ամենախոշոր ներկրողը տարածաշրջանում և չորրորդն աշխարհում։
2019-2023 թվականներին եվրոպական երկրների կողմից ներմուծված զենքի մոտ 55%-ը եկել է ԱՄՆ-ից. սա 20%-ով ավելի է, քան նախորդ հինգ տարիներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ում Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 22:00
Մարտի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով