ABNews

Forbes-ը ներկայացրել է 2022-ի միլիարդատեր անհաջողակներին

Լուրեր | 2023/01/10 09:40

Forbes-ը ներկայացրել է 2022-ի միլիարդատեր անհաջողակներին
Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2022-ին ամենամեծ ֆինանսական կորուստ կրած միլիարդատերներին: Ընդհանուր վնասը կազմել է 378 միլիարդ դոլար: Իլոն Մասկի ֆինանսական կապիտալից արտահոսել է 125 միլիարդ դոլար: Ջեֆ Բեզոսը կորցրել է 85 միլիարդ դոլար: Մարկ Ցուկերբերգը տուժել է 77 միլիարդ դոլարով, Լարի Փեյջը` 46 միլիարդով, Սերգեյ Բրինը` 45 միլիարդ դոլարով: Մասկին պատկանող Tesla-ի բաժնետոմսերը 2022 թվականի ընթացքում իջել են 65%-ով: Բեզոսի ՏՏ հսկայի` Amazon-ի բաժնետոմսերը 50% անկում են գրանցել: Ցուկերբերգի Meta-ն էլ էժանացել է 64%-ով: Ներդրողներին վանել է նաև գործարարի անառողջ տարվածությունը մետավերսի գաղափարով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը