Տեղական լուրեր
Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններից կարելի է օգտվել բացառապես «Ես եմ» համակարգով
2027 թ. հունվարի 1-ից դիմումները կընդունվեն միայն
isocial.amհարթակում՝ «Ես եմ» նույնականացման համակարգով (նույնականացման քարտի կամ Mobile ID-ի միջոցով):ՊԵԿ նախագահը՝ թվայնացման, ԱԲ գործիքների և կոմիտեի վերափոխման մասին
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ ՊԵԿ-ը վերափոխվում է աջակցող կառույցի՝ ընդլայնելով հեռավար ծառայությունները, նախալրացված հայտարարագրերը, առցանց ՀԴՄ-ները և EXIM հարթակը, ինչին զուգահեռ արձանագրվում է հարկային եկամուտների երկնիշ աճ:
Մեկնարկում են TRIPP նախագծի նախապատրաստական աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի մարզում շինարարության նախապատրաստական աշխատանքների մեկնարկով TRIPP ծրագիրն ու տարածաշրջանային ապաշրջափակումը մտել են իրագործման փուլ՝ կապելով Ադրբեջանն ու Նախիջևանը և խթանելով Արևելք-Արևմուտք ու Տրանսկասպյան երթուղիները:
ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը և TRIPP-ի գործարկման փուլը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործընկերությունը տարածաշրջանում նոր առևտրային ու էներգետիկ ուղիներ կստեղծի, ինչպես նաև ընդգծել է ԱՄՆ-ում ներդրումային բարձր ակտիվությունը:
Հայաստանի ՀՆԱ-ն 3-րդ եռամսյակում աճել է 5.8%-ով՝ հասնելով 3.4 տրլն դրամի
Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2026 թ. երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 5.8%-ով (Q1-ում՝ +5.2%, Q2-ում՝ +6.7%), իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 23.6%-ով:
Միջազգային լուրեր
Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ զինված ուժերին արժեցել է ավելի քան 48 մլրդ դոլար
Պենտագոնի տվյալներով՝ գումարը ներառում է զինամթերքի ու տեխնիկայի փոխարինման և գործողությունների ընթացիկ ծախսերը՝ առանց հաշվի առնելու ռազմաբազաներին հասցված վնասներն ու տնտեսական կորուստները:
ԱՄՆ-ին սպառնում է դեֆոլտ՝ պետական պարտքի սահմանաչափին հասնելու պատճառով
Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ-ի 41.1 տրլն դոլարի պարտքի սահմանաչափը կարող է սպառվել առաջիկա ամիսներին, իսկ Կոնգրեսի կողմից չբարձրացնելու կամ չկասեցնելու դեպքում անբարենպաստ սցենարով դեֆոլտը հնարավոր է 2027 թ. օգոստոսին:
Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը 3.5%-ից արագացել է մինչև 3.6%
Գնաճի արագացման հիմնական գործոնը վառելիքի թանկացումն է (+33.2% տարեկան կտրվածքով. դիզելային վառելիքը հասել է 199.5 պենսի, բենզինը՝ 174.7 պենսի մեկ լիտրի դիմաց):
Բնական գազի համաշխարհային պահանջարկը կարող է կրճատվել 1.5%-ով
Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսմամբ՝ համաշխարհային պահանջարկը կարող է նվազել շուրջ 1.5%-ով (65 մլրդ խմ), իսկ մատակարարումների կորուստները շուկան դարձնում են խիստ զգայուն աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ:


