ABNews

WhatsApp-ի նոր գործառույթը թույլ կտա չաթերը դարձնել գաղտնաբառով

Լուրեր | 2023/05/16 08:59

WhatsApp-ի նոր գործառույթը թույլ կտա չաթերը դարձնել գաղտնաբառով
Օգտատերերը կկարողանան մեսենջերում պաշտպանել իրենց անձնական նամակագրությունը,- գրում է fintech.am-ը։ WhatsApp-ը կներկայացնի նոր «Close Chat» գործառույթը, որը թույլ է տալիս պաշտպանել անձնական խոսակցությունները գաղտնաբառով։ Այս պահին մասնագետներն աշխատում են գործառույթի ներդրման վրա։ Նոր գործառույթում փակ զրույցը կարող է տեղափոխվել թղթապանակ, իսկ այն բացելու համար անհրաժեշտ է կլինի գաղտնաբառ: «Այն բացելու համար հարկավոր է մուտքագրել սարքի գաղտնաբառը կամ սկանավորել կենսաչափական տվյալները, օրինակ՝ մատնահետքը»,- հայտնում են ծառայության բլոգում։ Փակ չաթերի խոսակցությունների բովանդակությունը չի ցուցադրվի ծանուցումների մեջ, ասում են ընկերությունում։ Առաջիկայում սպասվում է, որ փակ զրույցները ասանելի կլինեն կցված սարքերում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը