ABNews
Հունգարիան և Լեհաստանը չեն աջակցել ԵՄ-ում գազի սպառման կրճատման ծրագրին
Լուրեր | 2022/08/06 04:06

Հունգարիան և Լեհաստանը չեն աջակցել Եվրամիությունում (ԵՄ) գազի սպառման կրճատման ծրագրին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Եվրախորհրդի փաստաթղթին։
«Բոլոր պատվիրակությունները կողմ են քվեարկել գազի պահանջարկի նվազեցման համակարգված միջոցառումների մասին Խորհրդի կանոնակարգի ընդունմանը, բացառությամբ Հունգարիայի և Լեհաստանի պատվիրակությունների, որոնք դեմ են քվեարկել»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ ձեռք է բերվել ծրագրի ընդունման համար անհրաժեշտ որակյալ մեծամասնությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել գալիք ձմռանը գազի կամավոր խնայողության պլանի շուրջ։
«ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու նպատակով խորհուրդն այսօր համաձայնեցրել է մի փաստաթուղթ, որը նախատեսում է այս ձմռանը բնական գազի պահանջարկի կամավոր կրճատում 15 տոկոսով», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
