ABNews

Չինաստանի դեսպանատունը պարգևատրեց չինարեն սովորողներին և ուսուցիչներին

Լուրեր | 2022/12/17 02:14

Չինաստանի դեսպանատունը պարգևատրեց չինարեն սովորողներին և ուսուցիչներին
Դեկտեմբերի 14-ին ՀՀ-ում Չինաստան դեսպանատանը անցկացվեց չինարեն սովորող ուսանողների, դպրոցականների և չինարենի տեղացի ուսուցիչներ պարգևատրման արարողությունը,որը անց է կացվում տարին մեկ անգամ: Թվով 4-րդ մրցանակաբաշխության շրջանակներում գումարային պարգևատրման արժանացան 3 համալսարանների 15 ուսանողներ, 5 դպրոցների 20 աշակերտներ և 7 չինարենի տեղացի ուսուցիչներ: Արարողության ընթացքում ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնը հայտնեց , որ Հայաստանի և Չինաստանի միջև կապերը ամրապնդվում են հենց չինարեն սովորող մարդկանց միջոցով: Դեսպանը վստահեցրեց , որ պարգևատրման գործընթացը շարունակական է լինելու:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը