Կոնվերս Մոբայլ հավելվածը՝ պարտատոմսերի ձեռքբերման հարմարավետ տարբերակ
Լուրեր |
Կոնվերս Բանկի պարտատոմսերի ևս մեկ՝ 3 մլրդ դրամ և 10 մլն դոլար ընդհանուր ծավալով տրանշ ցուցակվել է Արմենիա ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի տեղաբաշխումը կատարվել է խիստ մրցակցության պայմաններում և ավարտվել սահմանված ժամկետից շուտ: Բանկում արդյունքից գոհ են. նշում են՝ սա վկայում է Կոնվերս Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության և պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի աճի մասին:
Այս անգամ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծամասամբ կազմակերպվել է Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով, ինչը հաճախորդների համար պարտատոմսերի ձեռքբերման առավել ժամանակակից, հարմարավետ և արագ տարբերակ է:
Եվ մեկ ձեռքբերում, որ նշում են բանկում, մեծ թվով ֆիզիկական անձ հաճախորդների ներգրավումն է:
Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը նշում է, որ պրոդուկտը հասանելի են դարձրել ավելի մեծ թվով հաճախորդների՝ նրանց ավելի քիչ քանակով պարտատոմսեր ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով:
Այս անգամ պարտատոմսերում ներդրում է կատարել ավելի քան 400 ֆիզիկական անձ: Մարդիկ սկսել են խնայողություններ պահպանել նաև պարտատոմսերում ներդրումների տեսքով: Գրիգորի Զաքարյանի խոսքով, պարտատոմսերում ներդրումները երաշխավորված են, եկամուտը չի հարկվում: Հետաքրքրությունը դրանց նկատմամբ հետզհետե աճում է:
Ներգրավված միջոցներն ուղղվելու են Բանկի համար սկզբունքային ոլորտների ֆինանսավորմանը: Իսկ ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով լինելու են նոր թողարկումներ ու նոր պրոդուկտներ:
Բանկում մանրամասներ չեն հրապարակում: Խնդրում են սպասել մինչև տարեվերջ և վստահեցնում են՝ ներդրումային նոր գործիքները կլինեն գրավիչ ու պահանջված: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․