ABNews
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթին
Լուրեր | 2022/05/11 06:08

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը համաձայնություն է տվել Ուկրաինային ռազմական և այլ օգնության փաթեթին, որի արժեքը կազմում է գրեթե 40 միլիարդ դոլար, «կողմ» է քվեարկել 368 կոնգրեսական, «դեմ» ՝ 57-ը ՝ բոլորը Հանրապետական կուսակցությունից։
Ապրիլի 28-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել էր ընդունել օրենք, որը թույլ կտա Կիևին ստանալ ավելի քան 20 միլիարդ դոլար ռազմական օգնություն, ինչպես նաև 8,5 միլիարդ դոլար տնտեսական և 3 միլիարդ դոլար հումանիտար օգնություն:Կոնգրեսականներն իրենց նախաձեռնությամբ որոշել են ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթը մոտ 7 միլիարդ դոլարով ևս 3,4 միլիարդ դոլար ռազմական օգնության և նույնքան էլ մարդասիրական օգնության համար։ Այս օրինագիծը դեռ պետք է հաստատվի Սենատի (ԱՄՆ խորհրդարանի վերին պալատի) կողմից։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը խոստացել է, որ Սենատը չի հետաձգի քվեարկությունը, որպեսզի փաստաթուղթն արագ ուղարկի նախագահին ստորագրման։
Այս քվեարկությունը կապված չէ Բայդենի կողմից ստորագրված Lend-Lease ծրագրի հետ։ Այն թույլ է տալիս Միացյալ Նահանգներին զենք տրամադրել կամ վարձակալել Ուկրաինային պարզեցված ընթացակարգով ` առանց բյուրոկրատական խոչընդոտների: Օգտագործված զինտեխնիկան կարող է դուրս գրվել, իսկ ոչնչացված տեխնիկայի համար վճար չի գանձվի։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
