ABNews

Աշխատանքի և բարեկեցության նախարարության ծառայություններից օգտվելու համար դիմումները կընդունվեն «Ես Եմ» համակարգի միջոցով․ ինչպես դիմել

Լուրեր | 2026/11/23 12:32

Աշխատանքի և բարեկեցության նախարարության ծառայություններից օգտվելու համար դիմումները կընդունվեն «Ես Եմ» համակարգի միջոցով․ ինչպես դիմել

2027 թվականի հունվարի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել e-social.am հարթակի միջոցով՝ բացառապես «Ես Եմ» ազգային նույնականացման համակարգով։ Նախկինում գործող՝ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտք գործելու տարբերակն այլևս հասանելի չի լինի"

Ինչպե՞ս մուտք գործել հարթակ և ներկայացնել դիմում

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը։

  1. Բացել հարթակը. Մուտք գործել e-social.am կայք և սեղմել «Մուտք Ես Եմ-ի միջոցով» կոճակը

  2. Ընտրել նույնականացման տարբերակը. Ընտրել ձեզ հասանելի մուտքի եղանակներից որևէ մեկը՝ նույնականացման քարտ կամ բջջային նույնականացման քարտ (Mobile ID), և հետևել համակարգի հրահանգներին

    • Նույնականացման քարտով մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել համապատասխան թվային տվյալները

    • Բջջային նույնականացման քարտով (Mobile ID) մուտք գործելիս պետք է մուտքագրել հեռախոսահամարը, այնուհետև հեռախոսի միջոցով հաստատել մուտքը՝ հավաքելով PIN կոդը (Այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը)

  3. Դիմումի ներկայացում. Ինքնությունը հաստատելուց հետո համակարգը ձեզ կվերադարձնի սոցիալական հարթակի ձեր անձնական էջ, որտեղից էլ կարող եք դիմում ներկայացնել համապատասխան ծառայությունից օգտվելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը