Հայաստանի նոր Սահմանադրության հրապարակված նախագծի համաձայն՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք են ստանում 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ընտրությանը նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են Հայաստանում։ Բնակության այս նույն ցենզը ՏԻՄ ընտրությունների և տեղական հանրաքվեների դեպքում տարածվում է նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա։
Ինչու է դա կարևոր. Նոր կարգավորմամբ ընտրական իրավունքի իրացման համար սահմանվում է երկրում փաստացի մշտական բնակության ժամկետային պահանջ՝ ակտիվ ընտրական իրավունքը կապելով Հայաստանում վերջին շրջանի մշտական բնակության հետ։
Նախագծի կարգավորումների առանցքային մանրամասները.
Համապետական ընտրություններ և հանրաքվեներ.
Ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են Հայաստանում։
ՏԻՄ ընտրություններ և տեղական հանրաքվեներ.
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների համար նույն՝ 1 տարվա բնակության ցենզը տարածվում է նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա։
Համատեքստ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծն ու հանդես է եկել ուղերձով։
Նախագծի տեքստը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում։


