ABNews
Կանադան Ուկրաինային 6 մլն դոլար է հատկացնում միջուկային անվտանգության ամրապնդման համար
Լուրեր | 2022/08/05 06:28

Ուկրաինան Կանադայից 6 մլն դոլար կստանա միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված նախագծերի համար,- հայտնում է ՄԱԿ-ում Կանադայի մշտական ներկայացուցչությունը Twitter-ում։
Հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան շարունակում է դատապարտել Ռուսաստանի անհիմն ներխուժումն Ուկրաինա, ներառյալ ռուսական ագրեսիան միջուկային օբյեկտներում կամ մերձակայքում։
«Ուկրաինայում միջուկային անվտանգության բարելավման համար Կանադան 1 միլիոն դոլար է տրամադրել ՄԱԳԱՏԷ-ին ՝ ուկրաինական միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունը բարձրացնելու համար, և 5 միլիոն դոլար ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին ՝ օգնելու Ուկրաինային բացահայտել և արձագանքել իր տարածքում անօրինական միջուկային առաքումներին»,- ասված է հայտարարության մեջ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
