ABNews
Իտալիան 80%-ով կատարել է գազի պահեստարանները լցնելու ԵՄ-ի ծրագիրը
Լուրեր | 2022/08/25 06:18

Իտալիան կատարել է Եվրահանձնաժողովի ծրագիրը ՝ 80%-ով լցնել ստորգետնյա գազապահեստարանները։ Օգոստոսի 23-ի դրությամբ դրա ցուցանիշը հասել է 80,11 տոկոսի,- ասվում է «Gas Infrastructure Europe» ասոցիացիայի տվյալներով։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի խոսքով ՝ այս տեմպերով երկիրը կկարողանա հասնել 90%-ի նշաձողին մինչև հոկտեմբեր։Իտալիան Գերմանիայից հետո ունի Եվրոպայի ամենամեծ ստորգետնյա գազի պահեստարանները։
Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Իտալիան կիսով չափ կրճատել է իր կախվածությունը ռուսական գազից ՝ գտնելով մատակարարման նոր աղբյուրներ Ալժիրում և Ադրբեջանում։ Մինչև 2024 թվականի աշուն երկիրը կկարողանա լիովին անկախանալ Ռուսաստանից, եթե երկու վերագազիֆիկացման բլոկներ տեղադրի LNG ՝ հեղուկ գազ ստանալու համար։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
