Անգլիան Ավստրալիայից հեղուկ բնական գազ կգնի․ Bloomberg
Լուրեր |
Մեծ Բրիտանիան, կապված Եվրոպայում շարունակվող էներգետիկ ճգնաժամի հետ, սկսել է հեղուկ բնական գազ գնել Ավստրալիայից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով Kpler էներգետիկ վերլուծական ընկերության տվյալներին,- փոխանցում է РИА Новости-ն։ Եվրոպան 2016 թվականից ի վեր հեղուկ բնական գազ չի գնում Ավստրալիայից,- ասվում է զեկույցում։
Kpler-ը նշել է, որ հեղուկ բնական գազը Ավստրալիայից Մեծ Բրիտանիա է առաքվում Attalos լցանավերով: Ինչպես նշում է Bloomberg-ը, նավը պետք է հասնի իր նպատակակետին օգոստոսի 22-ին։ Նշվում է, որ Եվրոպա հեղուկացված բնական գազի հիմնական մատակարարներն են ԱՄՆ-ը, Կատարը և Պերուն։ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից ներմուծումը բավականին հազվադեպ է, քանի որ այն տնտեսապես անշահավետ է ասիական երկրների բարձր պահանջարկի և փոխադրումների չափազանց երկարատևության ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է 2600 դոլարի։ Նման տվյալներ է ներկայացնում Լոնդոնի ICE բորսան։ Եվրոպական շուկան գազի մատակարարման հետ կապված խնդիրներ ունի Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Ռուսական գազի արտահանումը նվազել է Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո։ Հյուսիսային հոսքով մատակարարումները զգալիորեն նվազել են, իսկ Յամալ-Եվրոպա խողովակաշարն ամբողջությամբ դադարեցվել է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․