ABNews

Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցումը կազդի երկրի վրա․ Ֆրանսիայի վարչապետ

Լուրեր | 2022/07/06 13:00

Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցումը կազդի երկրի վրա․ Ֆրանսիայի վարչապետ
Եթե ​​Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի արտահանումը Եվրոպա, դա հետևանքներ կունենա Ֆրանսիայի համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը,- գրում է ՌԻԱ Նովոստին։ «Նույնիսկ եթե Ֆրանսիան ավելի քիչ կախված լինի ռուսական գազից, Եթե ​​Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը դա մեր վրա նույնպես կազդի»,- ասել է Բորնը: Նրա խոսքով, հանրապետության իշխանությունները պետք է դիտարկեն բոլոր հնարավոր սցենարները և դրանց հնարավոր հետևանքները կիսեն շուկայի բոլոր խաղացողների և ֆրանսիացիների հետ։ Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկի նախօրեին ասել է, որ գազամուղի տեխնիկական աշխատանքներից հետո «Nord Stream»-ով գազի մատակարարումների հետագա կրճատման հավանականություն կա:Հուլիսի սկզբին հաղորդվել էր, որ Nord Stream-ը չի գործի հուլիսի 11-ից 21-ը նախատեսված տարեկան վերանորոգման պատճառով։ Ժամանակավորապես դադարեցնել գազատարի աշխատանքը։ Մինչ այս Ռուսաստանը զգալիորեն կրճատել էր «Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարումների ծավալը ՝ Կանադայում խցանված Siemens-ի տուրբինի պատճառով։    

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը