Լավրովի խոսքով ՝ բանակցությունները շարունակվում են «վիրտուալ ամենօրյա ռեժիմով» տեսակապի միջոցով, կողմերը քննարկում են հնարավոր համաձայնագրի նախագիծը։ Ռուսաստանը կողմ է երկխոսությունը շարունակելուն, սակայն այն լավ չի ընթանում,- հավելել է նախարարը։ Ակնկալվում է, որ պայմանագիրը կպարունակի մի քանի դրույթներ ՝ Ուկրաինայի մշտական չեզոքություն, նրա ոչ միջուկային, ոչ դաշինքային և ապառազմականացված կարգավիճակ, ինչպես նաև երկրի անվտանգության երաշխիքներ։ Լավրովը հավելել է, որ օրակարգում ներառված են նաև Ուկրաինայի «ապազգայնացման», «աշխարհաքաղաքական նոր իրողությունների ճանաչման» (Լավրովը չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի), ռուսաց լեզվի կարգավիճակն Ուկրաինայում և այլ թեմաներ։Արտգործնախարարի խոսքով, բանակցային գործընթացը խոչընդոտվում է Ուկրաինային աջակցող արևմտյան երկրների «ռազմական հռետորաբանությամբ և բորբոքային գործողություններով»։
ABNews
Ուկրաինայի հետ բանակցություններում քննարկվում են նաև պատժամիջոցների վերացման մասին հարցեր․ Սերգեյ Լավրով
Լուրեր | 2022/04/30 06:59

Լավրովի խոսքով ՝ բանակցությունները շարունակվում են «վիրտուալ ամենօրյա ռեժիմով» տեսակապի միջոցով, կողմերը քննարկում են հնարավոր համաձայնագրի նախագիծը։ Ռուսաստանը կողմ է երկխոսությունը շարունակելուն, սակայն այն լավ չի ընթանում,- հավելել է նախարարը։ Ակնկալվում է, որ պայմանագիրը կպարունակի մի քանի դրույթներ ՝ Ուկրաինայի մշտական չեզոքություն, նրա ոչ միջուկային, ոչ դաշինքային և ապառազմականացված կարգավիճակ, ինչպես նաև երկրի անվտանգության երաշխիքներ։ Լավրովը հավելել է, որ օրակարգում ներառված են նաև Ուկրաինայի «ապազգայնացման», «աշխարհաքաղաքական նոր իրողությունների ճանաչման» (Լավրովը չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի), ռուսաց լեզվի կարգավիճակն Ուկրաինայում և այլ թեմաներ։Արտգործնախարարի խոսքով, բանակցային գործընթացը խոչընդոտվում է Ուկրաինային աջակցող արևմտյան երկրների «ռազմական հռետորաբանությամբ և բորբոքային գործողություններով»։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/15 11:52
Հայաստանում կհայտարարվի 2026-2027 թթ. ձմեռային զորակոչ. ՊՆ նախագիծ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել ձմեռային զորակոչ։Ինչու է դա կարևոր. Զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ՝ տարեկան առնվազն երկու անգամ։ Ընթացիկ ձմեռային զորակոչի շրջանակներում, պարտադիր զինծառայության ենթ...

Լուրեր | 2026/10/15 11:50
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է ընդունվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում ժամանակավորապես տեղակայել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Նպատակն է կանխարգելել Բունդիբուգյո վիրուսի (Էբոլա) ներթափանցումը Հայաստան՝ COP17 կենսաբազմազանության համաժողովի մասնակիցների ժամանման ֆոնին։Ինչու է դա կարևոր. Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելու է...

Լուրեր | 2026/10/15 11:48
Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը ենթադրում է համաժողովրդական հանրաքվե․ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վերահաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը, նշել է, որ Ադրբեջանի հետ անկլավների ու էքսկլավների հնարավոր փոխանակումը պահանջում է համաժողովրդական քվեարկություն (հանրաքվե):Ինչու է դա կարևոր. Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետր տարածքից ցանկացած տարածքային փոփոխություն կամ հողերի փոխանակում, ըստ ՀՀ Սահմանա...

Լուրեր | 2026/10/15 11:46
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը․ Փաշինյան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:«Ես ինձ համար նման խնդիր եմ դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել է նա։Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ փաշինյանը տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պ...

