ABNews

Հայաստանում կհայտարարվի 2026-2027 թթ. ձմեռային զորակոչ. ՊՆ նախագիծ

Լուրեր | 2026/10/15 11:52

Հայաստանում կհայտարարվի 2026-2027 թթ. ձմեռային զորակոչ. ՊՆ նախագիծ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտի նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել ձմեռային զորակոչ։

Ինչու է դա կարևոր. Զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ՝ տարեկան առնվազն երկու անգամ։ Ընթացիկ ձմեռային զորակոչի շրջանակներում, պարտադիր զինծառայության ենթակա արական սեռի քաղաքացիներից զատ, զինված ուժերի շարքերը կհամալրեն նաև կամավորական հիմունքներով դիմած քաղաքացիները:

Զորակոչի ենթակա քաղաքացիների շրջանակը.

  • Պարտադիր զորակոչ. Օրենքով սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա արական սեռի քաղաքացիները:

  • Կամավորականներ. Իգական սեռի այն քաղաքացիները, որոնք մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացրել են կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում, ինչպես նաև կամավոր ծառայելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը